12 սեպտեմբերի 2012 - 21:44 AMT
Միթ Ռոմնին քննադատել է ԱՄՆ իշխանությունների արձագանքը Բենգազիում և Կահիրեում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ

ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնինկրկին քննադատել է ԱՄՆ իշխանությունների առաջին արձագանքը Բենգազիում և Կահիրեում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կահիրեում տեղի ունեցած անկարգություններից հետո, Նուլանդը, Քլինթոնը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության են ենթարկել Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները:

Ռոմնին քննադատել է ահաբեկչությունները հենց ամենասկզբից, ինչը նրան հնարավորություն է տվել հակադրել իր և իշխանությունների վարքագիծը: Իր հերթին Օբամայի նախընտարական շտաբը մեղադրել է Ռոմնիին` տեղի ունեցած ողբերգությունը սեփական շահերի օգտին շահարկելու մեջ:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: