Թունիսի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել` ԱՄՆ դեսպանատան մոտ ընթացող բողոքի ակցիան ցրելու համար: Ակցիայի պատճառը «Իսլամի անմեղությունը» ֆիլմն է: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
Նախօրեին համանման ակցիաներ են կայացել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և Լիբիայի Բենգազի քաղաքում:
2012թ սեպտեմբերի 11-ին հարձակում գործած անձիք թափանցել են դեսպանատան տարածք, այնտեղից պոկել ամերիկյան դրոշը և դրա փոխարեն տեղադրել «Ալ-Քաիդայինը», հաղորդում է Lenta.ru-ն:
Սեպտեմբերի 11-ին դեսպան Քրիս Սթիվենսը և ամերիկյան ևս երեք դիվանագետներ սպանվել են Բենգազիում` ԱՄՆ հյուպատոսության վրա ծայրահեղական իսլամիստների հարձակման արդյունքում: