13 սեպտեմբերի 2012 - 10:36 AMT
Fujifilm-ը 2013-ի գարնանից կդադարեցնի արտադրել կինոժապավեններ` նկատի ունենալով ֆինանսական վնասները

Fujifilm ճապոնական ֆոտո- և կինոարտադրանքի արտադողը հայտարարել է, որ հաջորդ տարվա գարնանից կդադարեցնի կինոժապավենների արտադրությունը` նկատի ունենալով ֆինանսական վնասները, հաղորդում է Ռեյթերս գործակալությունը:

Fujifilm-ը, որը հանդիսանում է ճապոնիայում կինոժապավենների միակ արտադրողը, այնուամենայնիվ, կշարունակի թողարկել հատուկ ժապավեն, որը նախատեսված է ավելի վաղ նկարահանված ֆիլմերի ռեզերվային պատճենման համար: