13 սեպտեմբերի 2012 - 11:31 AMT
ԱՄՆ-ում հայտնաբերված Պիկասսոյի նկարը գնահատվում է 35 մլն դոլար

Օգոստոսի կեսերին հայտնաբերված Պաբլո Պիկասսոյի «Կարմիր գլխարկով նստած կինը» նկարը գնահատվում է 30-40 մլն դոլար: Հենց այդքան գումար է ակնկալում ստանալ Guernsey's արվեստի աճուրդային տունը ստեղծագործության վաճառքից, հաղորդվում է NPR-ի կայքում:

Gemmaux տեխնիկայով Պիկասսոն նկարել է մոտ 50 աշխատանք, դրա համար էլ գտնված ցուցանմուշն այդքան բարձր է գնահատվում: Ամերիկյան թանգարանը նկարը նվեր է ստացել դիզայներ Ռայմոնդ Լոուիից, սակայն ստիպված է վաճառել այն, քանի որ չի կարող ապահովել նկարի պահպանման անվտանգ պայմանները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: