13 սեպտեմբերի 2012 - 10:17 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Ֆլեշ Բարսեղը Արցախում իր կադրերին է գործի «տեղավորում»

Վերջին շրջանում խիստ ակտիվացած գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, երեկ մեկնել է Արցախ` շատ կոնկրետ նպատակներով ու ծրագրերով: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Վերջինս ՀՀ ներքին գործերը ի մի բերելուց ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա «թեւերը» փռելուց հետո անցել է Արցախում իր ուզած կադրերին «նշանակելու» գործին, ինչի շուրջ Ֆլեշ Բարսեղը նախնական պայմանավորվածություն է ունեցել ԼՂՀ իշխանությունների հետ: Նույն լուրերի համաձայն, Ֆլեշ Բարսեղը արցախցի իր կադրերին հատկապես փորձել է հաստատել Արցախի հարկային, բանկային ու կրթական ոլորտներում, որոնց մի գգալի մասը շատ շուտով կանցնեն լուրջ պաշտոնների: Ստացվում է` Ֆլեշը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Արցախի գործերն էլ է «կառավարում», եւ եթե այս տեմպով գնա, շատ շուտով երեւի թե Ֆլեշ Բարսեղը փոշմանի ու որոշի նաեւ ՀՀ նախագահ դառնալ, ինչին անշուշտ «ձեռք կգցեն» ՀՀ վարչապետն ու նրա խամաճիկները, որոնք այս օրերին թավալվում են սույն գույգի առաջ»,- գրում թերթը: