13 սեպտեմբերի 2012 - 12:07 AMT
Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը ծրագրված էր, գտնում է ամերիկյան հետախուզությունը

Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը ծրագրված էր, սակայն ամերիկյան դեսպանի մահը, ամենայն հավանականությամբ, պատահական էր, կարծում է ամերիկյան հետախուզությունը:

Երեքշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա:

«Այն իրականացվել է չափազանց պրոֆեսիոնալ և շատ համակարգված կերպով՝ հանկարծակի լինելու համար»,-ասել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը: Կան նաև կասկածներ, ար ահաբեկչությանը, հնարավոր է, մասնակցել է նաև «Ալ-Քայեդան»: