13 սեպտեմբերի 2012 - 10:52 AMT
Վանես Մարտիրոսյան-Էրսիլենդի Լարա մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին կամ 17-ին

Top Rank-ի ղեկավար Բոբ Արումը հաղորդել է, որ բանակցում է HBO-ի հետ` կապված բռնցքամարտի երեկոյի հետ, որտեղ երկու հիմնական իրադարձություններ են կայանալու: Երեկոն կկայանա կամ նոյեմբերի 10-ին, կամ 17-ին: Այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Լաս Վեգասի Wynn հյուրանոց-կազինոյում, հաղորդում է box-club.ru-ն:

Երկրորդ գլխավոր իրադարձությունը լինելու է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար կազմակերպված նախընտրական մենամարտը ցածր միջին քաշային կարգում` Վանես Մարտիրոսյանի և Էրսիլենդի Լարայի միջև:

Բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունում Օռլանդո Սալիդոն կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնի իր կոչումը Միգել Անել Գարսիայի դեմ:

Այս զույգի հաղթողը չեմպիոնական կոչման համար կմենամարտի Սեուլ Ալվարես-Խոսեսիտո Լոպես զույգի հաղթողի հետ: