3 մարտի 2005 - 18:49 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ
ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ բարեփոխմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Մեծ Հայրենական պատերազմի 60-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման հարցեր: Հանդիպման ընթացքում Ռուշայլոն ներկայացրել է այն հարցերը, որոնք ընդգրկված են մարտի 18-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում: