13 սեպտեմբերի 2012 - 16:08 AMT
Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունում» ոչ ոք չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունում ոչ մի քննարկում չի եղել այն մասին, թե ում բաժին կընկնի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թափուր մնացած պատգամավորական մանդատը: «Տվյալ պահին ոչ ոք չի քննարկել այդ հարցը: Հիմա պետք է հաշվի առնել այն, որ տվյալ պահին մանդատին հավակնում է ցուցակի հաջորդ համարը (Թևան Պողոսյանը)»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով լուրերը, որ հենց նա կստանա Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել: