13 սեպտեմբերի 2012 - 17:08 AMT
Նավթի գներն աճում են ԴՊՀ որոշումների սպասումների ֆոնին

Նավթի գներն աճում են ԱՄՆ ԴՊՀ երկօրյա խորհրդակցության արդյունքներով որոշումների սպասումների ֆոնին, որը կավարտվի սեպտեմբերի 13-ին:

Մոսկվայի ժամանակով 14:40-ին Brent նավթը թանկացել է 0.33 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 116.29 դոլար, իսկ WTI նավթը` 0,18 դոլարով` մինչև մեկ բարելի համար 97,19 դոլար:

ԴՊՀ հայտարարությունը սպասվում է Մոսկվայի ժամանակով 20:30-ին, իսկ Բերնանկեում մամլո ասուլիսը` երկու ժամ ուշ:

Մերձավոր Արևելքում լարվածությունն ուժեղանում է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության և Լիբիայում և Եգիպտոսում հակաամերիկյան ելույթների հետ կապված: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է գտնել Լիբիայի Բենգազի քաղաքում դեսպանի և ևս երեք քաղաքացիների սպանության կազմակերպիչներին: