13 սեպտեմբերի 2012 - 16:07 AMT
Եվրախորհրդարանը կոչ է անում ակտիվացնել սիրիական խնդրի լուծմանն ուղղված գործողությունները

Եվրախորհրդարանը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա և պահանջում է միջազգային հանրությունից ակտիվացնել սիրիական խնդրի լուծմանն ուղղված գործողությունները, ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը:

Այսօր Սիրիայի գծով բանաձև ընդունած ԵԽ վեհաժողովի պատգամավորները վճռականորեն դատապարտել են «Ասադի ռեժիմի կողմից ուժի ոչ ընտրվի կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ, կանանց ու երեխաների սպանությունները, գյուղերում զանգվածային գնդակահարությունները», հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Խորհրդարանականները, մասնավորապես, կոչ են անում Ասադի ռեժիմին չխոչընդոտել հումանիտար կազմակերպությունների մուտքը Սիրիա: