13 սեպտեմբերի 2012 - 18:44 AMT
Մոսկվայում կկայանա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու դեմ բողոքի հանրահավաքը

Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում տեղի կունենա բողոքի հանրահավաք` կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնմնա և ներում շնորհելու հետ:

Ինչպես հաղորդում է iarex.ru-ն, «Ռուս-հայկական համագործակցության» ՀԿ-ն, որը մի շարք հրապարակումներով է հայտնի, հանդես է եկել հանրայշհավաքին մասնակցելու կոչով:

«Ռուս-հայկական համագործակցության» կողմից կազմակերպված հանրահավաքը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Հանրահավաքը կանցկացվի Ռուսաստանում այլ հայկական ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Հանրահավաքին հանդես կգան Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների, խոշոր հասրակական միավորումների և ազգային համայնքների ներկայաբշցուցիչներ: