13 սեպտեմբերի 2012 - 19:49 AMT
Վաշինգտոնը Եգիպտոսին չի համարում ոչ բարեկամ ոչ էլ թշնամի

ԱՄՆ-ն չի դիտարկում Եգիպտոսին ոչ որպես իր դաշնակից ոչ էլ որպես թշնամի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան ղեկավարը ենթադրում է, որ Մուրսիի վարչակազմը «փորձում է գտնել ազգային խնդիրենրի լուծման իր ուղին»:

«Եթե Եգիպտոսի կառավարությունը իր վրա չվերցնի կայացվող որոշումների պատասխանատվությունը, ապա դա կարող է «լուրջ խնդիր» դառնալ»,-ասել է Օբաման:

Երեքշաբթի օրը Կահիրեում ԱՄՆ դեսպանատան մոտ անկարգություններ են տեղի ունեցել, որոնց պատճառը Մուհամմեդ մարգարեի մասին պատմող ֆիլմն է, որը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները: