13 սեպտեմբերի 2012 - 21:33 AMT
Սեպտեմբերի 30-ին կայանա «Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հայկական նախընտրական փուլի եզրափակիչը

Սեպտեմբերի 30-ին Երևանի ժամանակով 19:30 Հայաստանի Հանրային հեռուստաատեսության ուղիղ եթերում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հայկական նախընտրական փուլի եզրափակիչը:

Եզրափակչին կմասնակցեն Ֆլորա Մխիթարյանը, Լուսինե Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը, Տաթև Ենգիբարյանը, Նինելա Մխիթարյանը, Կարեն Օհանյանը, Անգելինա Գասպարյանը, « Style » խումբը, Մանե Առաքելյանը, Միլլի Միսկարյանը, Գայանե Ղազարյանը, Սոնա Դունոյանը, « Compass band », Լիդուշիկը, «Խենթություն» խումբը, Մարինե Աբրահամյանը և «Զանգակ» մանկական ստուդիան:

«Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ հոբելյանական մրցույթը դեկտեմբերի 1-ին կկայանա Ամստերդամում: Մրցույթի կազմակերպիչն է AVRO հոլանդական հեռուստաալիքը: