Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարժանանա Golden foot հեղինակավոր մրցանակին: Բրազիլացին այս մրցանակը կստանա հոկտեմբերի 17-ին Մոնակոյում:
Պելեն կդառնա 4-րդ բրազիլացին, ում կշնորհվի այս մրցանակը: Մինչ այդ մրցանակին արժանացել են Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսը և Ռոնալդինյոն:
Golden foot-ը ամեն տարի շնորհվում է 10 հավակնորդներից մեկին` ինտերնետ-քվեարկության միջոցով. հավակնորդների տարիքը պետք է 29-ից բարձր լինի:
2011-ին մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգզը: