14 սեպտեմբերի 2012 - 10:58 AMT
Տիգրան Պետրոսյանը Անապայի միջազգային բաց մրցաշարում գրավել է առաջին տեղը

Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մասնակցել է Անապայի միջազգային բաց մրցաշարին և գրավել առաջին տեղը՝ լրացնելով միջազգային վարպետի նորմա։ Պետրոսյանը մրցաշարին մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Անապայի միջազգային բաց մրցաշարին մասնակցել են Հայաստանի, ՌԴ, Իսրայելի և Մոլդովայի 14 շախմատիստներ։

Հայ շախմատիստը հույս ունի, որ մի օր էլ մեծահասակների ազգային հավաքականի կազմում հաղթանակներ կպարգևի Հայաստանին։ «Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելը շատ մեծ պատիվ է, և բոլոր շախմատիստներն էլ դրան են ձգտում։ Հայաստանի շախմատի հավաքականին այսօր ամբողջ աշխարհում հարգում են և վախենում»,- նշել է Պետրոսյանը։ Տիգրան Պետրոսյանը 2009թ. ճանաչվել է պատանիների համաշխարհային օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր։ 2010-ին

Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում դարձել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող: Այս տարի նա Հայաստանը ներկայացնելու է Սլովենիայում տեղի ունենալիք մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում։