14 սեպտեմբերի 2012 - 15:34 AMT
Սլավոլյուբ Մուսլին. Ամեն ինչ կանենք Յուրա Մովսիսյանին թիմում պահելու համար

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը, պատասխանելով rsport.ru այն հարցին, թե չի վախենում արդյոք ակումբը առաջիկայում կորցնել Յուրա Մովսիսյանին, ասել է. «7 խաղում նա 6 գնդակ է խփել: Անշուշտ, մենք ապահովագրված չենք այն բանից, որ Յուրան կարող է երբևէ հեռանալ մեզանից: Նա երկամյա պայմանագիր է կնքել մեզ հետ: Ամեն ինչ կանենք Յուրա Մովսիսյանին թիմում պահելու համար: Եթե նա հեռանա, այն ժամանակ այլ բարձրակարգ հարձակվողի կփնտրենք»:

Մուսլինը հավելել է, որ իրենք պետք է զարգացնեն ինսայդներին, որպեսզի նրանք էլ գոլ խփեն, ոչ միայն Մովսիսյանը: «Չեմ կարծում, թե մեր խաղը կախված է մեկ հարձակվողից, մենք կոմբինացիոն ֆուտբոլ ենք խաղում և պահեր բոլորն են ունենում, ուղղակի դրանք իրացնում է դեռևս միայն Մովսիսյանը»,-ասել է մարզիչը: