14 սեպտեմբերի 2012 - 17:04 AMT
Սեպտեմբերի 14-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,22 դրամ

Սեպտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.24 դրամ:

Միաժամանակ, սեպտեմբերի 14-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,22 դրամ` սեպտեմբերի 13-ի համեմատ կրճատվելով 1,40 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 533,05 դրամ` ավելանալով 4,44 կետով, իսկ 1 ռուսական ռուբլին ավելացել է 0,23 դրամով` մինչև 13,28 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: