14 սեպտեմբերի 2012 - 17:36 AMT
Ռուսաստանը գտել է, ինչով կարելի է փոխարինել Գաբալայի ՌԼԿ-ն

Երևում է, Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ խնդիրը լուծում է գտնում: Այսինքն նոր հաղորդագրություններ են հայտնվել այդ կայանը լքելու Ռուսաստանի մտադրության մասին: Այդ մասին գրում է Mediaforum.az-ը:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, 2013-ի առաջին եռամսյակում Ռուսաստանն Արմավիրում կգործարկի նոր ռադիոլոկացիոն կայան: ՌԴ ռազմատիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն հայտարարել է, որ իր պարամետրերով Արմավիրի ՌԼԿ-ն գերազանցում է Գաբալայի կայանը և համապատասխան առաջադրանքները կկատարի բարձր մակարդակով:

Այս տարվա դեկտեմբերին Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌԼԿ վարձակալության մասին համաձայնագրի ժամկետը լրանում է, իսկ համաձայնագրի երկարացման մասին բանակցություններն առայժմ ապարդյուն են, և Մոսկվան կարող է կորցնել այդ օբյեկտը: Սակայն ռուս ռազմական փորձագետները ենթադրում են, որ Գաբալայի ՌԼԿ կորուստը չի թուլացնի Ռուսաստանի անվտանգությունը: