5 մարտի 2005 - 17:34 AMT
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադիր ծանոթացել է ԱՄՆ ՊետդեպարտամենտիՀայաստանում մարդու իրավունքների պաշտպանման ամենամյա զեկույցին, «Արմենպրեսս» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով` զեկույցում հստակ նշվում է Հայաստանի կայուն անցումը շուկայական տնտեսության: Հ.Գասպարյանը ընդգծել է նաեւ, որ փաստաթղթում նշվում է նաեւ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացն ու թերությունները: «Չնայած այն բանին, որ զեկույցը չափազանցրած եւ միակողմանի բնույթ է կրում, նա կարող է հիմք ծառայել քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների ոլորտում զգալի առաջընթացի ձեռքբերման համար»,-եզրափակել է նա: