14 սեպտեմբերի 2012 - 20:14 AMT
Պեդրո Ալմոդովարը ավարտել է աշխատանքները իր հերթական հանճարեղ ֆիլմի շուրջ

Աշխարհահռչակ իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը հինգշաբթի օրն ավարտել է իր ֆիլմի նկարահանումները, որն, ամենայն հավանակությամբ, կկոչվի «Սիրահարված ուղևորները»:

Ֆիլմի գործողությունները գրեթե ամբողջությամբ տեղի են ունենում վթարված օդանավում:

Ինչպես կարծում է Ալմոդովարը, «հայտնվելով արտակարգ իրավիճակում, մարդիկ պետք է պայքարեն իրենց համակած վախի, անելանելիության, իրենց գիտակցությունում ծնված ուրվականների և պատրանքների դեմ»,-պատմում է ռեժիսորը:

Իր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, Ալմոդովարը հրավիրել է մի շարք հայտնի իսպանացի դերասանների, այդ թվում` Պենելոպա Կրուսը և Անտոնիո Բանդերասը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: