Օգոստոսի 25-ին իր մահկանացուն կնքած աստղագնաց Նիլ Արմսթրոնգի աճյունը ընկղմվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ ըստ ԱՄՆ ՌԾՈւ ավանդույթի:
Արարողությանը ներկա էին աստղագնացի կինն ու երկու որդիները: Արմսթրոնգն առաջին մարդն է, որ եղել է Լուսնի վրա: Նա մահացել է օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում, սրտի վիրահատությունից որոշ ժամանակ անց:
1969 թվականի հուլիսի 20-ին նա առաջինը ոտք դրեց Լուսնի վրա: Այդ պահին նա արտասանեց հետագայում հայտնի դարձած արտահայտությունը. «Մի փոք քայլ մարդու համար, սակայն հսկայական թռիչք մարդկության համար», հայտնում է ВВС-ին: