5 մարտի 2005 - 19:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ղասսան Ռասլանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Սիրիացի դիվանագետը նշել է, որ սիրիա-հայկական հարաբերություններում նկատելի առաջընթաց է գրանցվել, ստորագրվել են միջպետական համաձայնագրեր, որոշարկվել են համագործակցության ոլորտները: Արթուր Բաղդասարյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ հաջորդ դիվանագետի գործունեությունը եւս կարդյունավորվի երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Կողմերը կարեւորել են Սիրիայում հայ համայնքի առկայությունը, ինչպես նաեւ Սիրիայի իշխանությունների բարյացկամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: