15 սեպտեմբերի 2012 - 11:31 AMT
Օբամա. ԱՄՆ ամեն ինչ կանի պաշտպանելու համար արտերկրում իր դեսպանությունները

Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանեն պաշտպանելու համար արտերկրում գտնվող դեսպանությունները և կստիպեն օրենքի առջև պատասխան տալ բոլոր նրանց, ով հարձակումներ է կատարում ԱՄՆ քաղաքացիների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Բենգազիից զոհված դիվանագետների դիերով ինքնաթիռի դիմավորման սգո արարողության ժամանակ: Սեպտեմբերի 11-ին Լիբիայի այդ քաղաքում սպանվեցին ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակիցներ:

Օբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներին արժանի պատասխան կտրվի: Նախագահի այս ելույթը յուրօրինակ պատասխան էր նախագահության թեկնածու Միթ Ռոմնիին, որն օգտագործում է իրադարձությունները արաբական երկրներում Օբամայի վարչակազմին «աշխարհում առաջատարի դերը» կորցնելու մեջ մեղադրելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: