7 մարտի 2005 - 08:18 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱ Է ԱՐՏԱՔՍՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ
Ուկրաինայի մի քաղաքացի, որը գրեթե մեկ տարի է գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայրենիք է բերվել Հայաստանից: Դոնեցկի մարզի Դիմիտրովի դատախազությունը քննում է ձերբակալվածի հանդեպ հարուցված քրեական գործը: Նրան կասկածում են երկու սպանությունների կատարման մեջ: Նրա չորս հանցակիցները արդեն կրում են իրենց պատիժը: