15 սեպտեմբերի 2012 - 14:10 AMT
Փորձագետները քննարկել են ԱՊՀ երկրների սոցիալական ու ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը

Մինսկում ԱՊՀ կենտրոնակայանում սեպտեմբերի 12-13 տեղի է ունեցել ԱՊՀ երկրների սոցիալական ու ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացմանն ուղղված Միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ու համաձայնեցման փորձագետների աշխատանքային խմբի նիստը, հայտնել է ԱՊՀ մամլո ծառայությունը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի ներկայացուցիչներն ու փորձագետները:

Բացել է նիստը Գեորգի Խոսրոևը՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական ու սոցիալական խնդիրների դեպարտամենտի տնօրենի տեղակալը:

Լրամշակվել է Ծրագրի նախագիծը:

Որոշվել է 2013թ. առաջին կիսամյակում կազմակերպել աշխատանքային խմբի ևս մեկ նիստ, գրում է «Արգումենտի ռու»-ն: