ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍԻԻ»-Ն ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ՎԵՐՑՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ
Վերջին երկու ամիսների ընթացքում վերջնականապես պարզ դարձավ, որ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ն մտադիր է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի էներգետիկ համակարգը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Վարչության նախագահ Անատոլի Չուբայսի խոսքերով, էներգահոլդինգը «մտածում է հայկական թողարկաղ հզորություններից արտահանման ընդլայնման մասին»: «Այսօր մենք ունենք Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանում, եւ մենք մտածում ենք Թուրքիա կամ Իրան հայկական արտադրության էլեկտրաէներգիայի արտահանման ավելի բարդ կառույցների մասին»,-հայտարարել է նա: Հեռանկարում ՌԱՕ ԵԷՍ-ը ենթադրում է վերահսկողության տակ վերցնել Հարավային Կովկասի ողջ էներգահամակարգը` նրան է պատկանում արդեն վրացական եւ ադրբեջանական ցանցերի մի մասը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ռուսական էներգետիկ հսկային է արդեն պատկանում Սեւան-Հրազդանի ԳԷՍ-ի կասկադի, Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը եւ ինքն է կառավարում Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը: 2003 մայիսին ՌԱՕ ԵԷՍ-ը ստեղծել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն Սեւան-Հրազդանի ԳԷՍ-ի կասկադի կառավարման համար, որը Ռուսաստանին էր փոխանցվել Հայկական ԱԷԿ-ի համար մատակարարված միջուկային վառելիքի դիմաց կուտակված պարտքի մի մասի փոխհատուցման հաշվին: