15 սեպտեմբերի 2012 - 14:06 AMT
Կանադայում բացվեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը

Սեպտեմբերի 14-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, փառատոնի բացումը տեղի ունեցավ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրեցին փառատոնի դրոշը:

Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին: Փառատոնին մասնակցելու են պարային խմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ: