7 մարտի 2005 - 09:08 AMT
ԼԱՏՎԻԱՆ ԿԿԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՓՈՐՁԸ
Լատվիան մտադիր է կիսել Հայաստանի հետ իր եվրաինտեգրման եւ բարեփոխումների անցկացման փորձը: Տվյալ թեմաները կքննարկվեն Լատվիայի Սեյմի խոսնակ Ինգրիդա Ուդրեի այսօր Երեւանում սկսված այցի շրջանակներում: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում, երկու երկրների հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները, կապերի ամրապնդումը խորհրդարնների միջեւ, տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ արդի միջազգային հարցեր: Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների եվրոպական գործերի հանձանժողովները ծրագրում են այցի ընթացքում ստորագրել հուշագիր համագործակցության վերաբերյալ: