15 սեպտեմբերի 2012 - 17:12 AMT
Ճապոնիայի հարավային շրջանները պատրաստվում են «Սանբա» թայֆունին

Ճապոնիայի հարավային շրջանները պատրաստվում են «Սանբա» թայֆունին, որը հզորությամբ չի զիջում կործանարար «Բոլավեն» թայֆունին, որը նախորդ ամիս տարածաշրջանում ավերածությունների պատճառ էր դարձել:

Ներկայումս, Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական գործակալության տվյալներով, «Սանբա» թայֆունը Օկինավա կղզու վարչական կենտրոնից` Նահա քաղաքից, 260 կմ հեռավորության վրա է գտնվում:

Թայֆունը շարժվում է դեպի հյուսիս` 30կմ/ժ արագությամբ:

Բացի այդ, իշխանություննները նախազգուշացնում են տարերքի հետևանքով առաջացած հորդառատ անձրևների և հեղեղների վտանգի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: