15 սեպտեմբերի 2012 - 17:17 AMT
Լիբանան կատարած այցի ընթացքում Հռոմի Պապը կոչ է արել տարածաշրջանում խաղաղություն և ժողովրդավարություն պահպանել

Վերջին 15 տարիների ընթացքում Լիբանան կատարած առաջին այցի ընթացքում Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը կոչ է արել տարածաշրջանում խաղաղություն և ժողովրդավարություն պահպանել: Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու հովվապետը քննադատել է պատերազմը և բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում, իսկ կրոնական ֆունդամենտալիզմը կոչել է Մերձավոր Արևելքի համար մահացու սպառնալիք:

Շաբաթ օրը Բենեդիկտոս XVI-ը հանդիպել է Լիբանանի հանրապետության ղեկավար Միշել Սուլյեմանին: Վերջինս շնորհակալություն է հայտնել Պապին` Լիբանան կատարած այցի համար:

Լիբանանում բնակվում են 17 կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Այս առնչությամբ Պապը Լիբանանը կոչել է « ամբողջ աշխարհում միջկրոնական բազմազանության եզակի օրինակ », հաղորդում է Ռոսբալթը: