15 սեպտեմբերի 2012 - 17:34 AMT
Դկտեմբերի 19-ին Մոսկվայում կկայանան ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և Անցակետային միության գագաթաժողովները

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կկայանան ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և Անցակետային միության գագաթաժողովները. այս մասին պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն` այսօր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են երկկողմանի խոշոր նախագծերի ընթացքը, մասնավորապես` Բելառուսում սկսված ԱԷԿ-ի շինարարության, և դրական են գնահատել հուլիսի 22-ին բելառուսական առաջին արբանյակի մենարկը: