15 սեպտեմբերի 2012 - 18:12 AMT
«Ալ-Քաիդան» կոչ է անում մահմեդականներին այրել Եմենի դեսպանատները և սպանել դիվանագետներին

«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման Եմենի թևը կոչ է անում մահմեդականներին այրել դեսպանատները և սպանել դիվանագետներին`որպես ԱՄՆ-ում ստեղծված «Մահմեդականների անմեղություն» ֆիլմի դեմ ուղղված քայլ:

Կազմակերպության հայտարարությունում ասվում է այն մասին, որ մահմեդականները պետք է հետևեն «Օմար ալ-Մուխտարի սերունդների օրինակին, որոնք սպանել են ամերիկյան դեսպանին»:

«Թող դեսպանատաների վրա գրոհելը ԱՄՆ գերիշխանությունից մահեմդական երկրները ազատելուն ուղղված քայլ լինի»,-իսլամիստներին մեջբերում է ՌԻԱ Նովոստին: