16 սեպտեմբերի 2012 - 16:22 AMT
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղևորատար միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել են 19 հոգի

Այսօր Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղևորատար միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել են 19 հոգի, ևս 7-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, զոհերի թվում կան երեք կանայք և նույնքան երեխաներ:

Տեղի ոստիկանության տվյալներով, ականի պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Աֆղանստանի սահմանի հետ գյուղերը կապող ճանապարհահատվածին: Պակիստանի այսպես կոչված ցեղերի գոտու տարբեր շրջաններում գտնվում են շարժման գրոհայիններ: