16 սեպտեմբերի 2012 - 18:06 AMT
Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել են 50 հոգի

Լիբիական իշխանությունները ձերբակալել են շուրջ 50 հոգի Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումը կազմակերպելու կասկածանքով, կիրակի օրը հայտարարել է Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ղեկավար Մուհամմեդ ալ Մակրիֆն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Մուհամմեդ ալ Մակրիֆի խոսքով, հարձակման մասնակիցներից մի քանիսն արտասահմանցիներ են, որոնք Լիբիա են թափանցել Մալիից, Ալժիրից և այլ երկրներից: