9 մարտի 2005 - 07:04 AMT
ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԻՈՎ ԲԵՌՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ
Վերսկսվել է երակթուղիով Ադրբեջանից Վրաստան բեռների բացթողումը, որոնք մի քանի ամսվա ընթացքում պարապուրդի էին մատնված երկու պետությունների սահմանում: Բեռներով առաջին 27 վագոնները, որոնք
տարանցիկ անցնում են Ադրբեջանով, երեքշաբթի առավոտյան հատել են ադրբեջանա-վրացական սահմանը եւ շարունակել են երթը մինչեւ նշանակակետը: Բեռները բաց թողնելու վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի անցյալ շաբաթ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Բաքվում հանդիպման ընթացքում վրացական կողմը երաշխիքներ է ներկայացրել, որ տարանցիկ բեռները Ադրբեջանից Հայաստան չեն առաքվի: