17 սեպտեմբերի 2012 - 12:24 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 57-րդ տեղը

Սեպտեմբերի 17-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է 635 միավորով զբաղեցնել 57-րդ տեղը:

Լավագույն թենիսիստների ցուցակը գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 9910 միավորով, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 8920 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը 6840 միավորով: Նալբանդյանը վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել Դևիսի գավաթը, որտեղ Արգենտինան 2:3 հաշվով զիջել է Չեխիային: Թենիսիստը հանդես կգա Ստոկհոլմի մրցաշարում, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-21-ը: