17 սեպտեմբերի 2012 - 14:07 AMT
Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանն աչքի են ընկել «Մետալուրգի» և «Շախտյորի» կազմում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում իրենց ակումբների կազմում դարձել են գոլերի հեղինակներ:

Դոնեցկի «Շախտյորը» 3:0 հաշվով հաղթել է «Զարյային»: Փոխարինման դուրս եկած Մխիթարյանը 62-րդ րոպեին խփել է իր թիմի երկրորդ գոլը:

Իսկ «Մետալուրգը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Արսենալին»: Ղազարյանը 61-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել:

Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորը» զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Մետալուրգը»` 5-րդ: