Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2000թ. օլիմպիադական չեմպիոն և 2004թ. Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն Վարդերես Սամուրհաշևը (Ռուսաստան) հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Կարիերան ավարտելու պատճառը դարձել է այն փաստը, որ պետք էր որոշել` պատրաստվել, թե ոչ հաջորդ Օլիմպիադային:
«Լոնդոնի Օլիմպիական խաղերն անցան և պետք էր որոշել` պատրաստվել, թե ոչ Ռիա դե Ժանեյրոյի խաղերին: Ահա և ես որոշեցի, որ վերջ, պետք է ավարտել կարիերան»,- հայտարարել է Սամուհաշևը: Նա խոստովանել է, որ կաշխատի ըմբշամարտի շրջանային ֆեդերացիայում և կօգնի այդ մարզաձևի զարգացմանը: