17 սեպտեմբերի 2012 - 14:18 AMT
Արաս Օզբիլիս. Կարող էի ավելի լավ խաղալ, բայց խանգարեց հավաքականի համար խաղերից հոգնածությունը

«Սպարտակի» հետ ոչ ոքիից հետո «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ասել է, որ խաղը, դատելով պահերից, կարող էր ավարտվել 4:2 հաշվով ինչպես իրենց, այնպես էլ «Սպարտակի» օգտին:

«Կուբանի» ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել մարզչին, ով հնարավորություն է տալիս խաղալ առաջին րոպեներից: «Եթե անկեղծ, չեմ կարող ասել, որ գոհ եմ այս խաղից: Կարող էի ավելի լավ խաղալ, բայց խանգարեց հոգնածությունը հավաքականի համար անցկացրած խաղերից, թռիչքներից: Բայց ես ուրախ եմ, որ ամեն դեպքում կարողացա օգտակար լինել թիմին»,- ասել է Օզբիլիսը:

«Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում 13 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Թիմը հաջորդ խաղը կանցկացնի «Ռուբինի» հետ սեպտեմբերի 23-ին: