17 սեպտեմբերի 2012 - 13:50 AMT
Ստանիսլավ Իվանովը Սաֆարովի գործի մասին. Պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի գործողությունները

Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի բանաձևը, անշուշտ, կարևոր քայլ է օբյեկտիվության և արդարության ուղղությամբ: Այդ մասին Analitika.at.ua –ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը: «Զարմանալի է, որ ոչ բոլոր պատգամավորներն ու երկրներն են աջակցել բանաձևին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները «հերոսացնում» են մարդու, որը ուղղակի քրեական հանցագործություն չի կատարել, այլ քնած մարդու նենգ սպանություն»,- նշել է փորձագետը:

«Եթե Բաքվի արձագանքը մարդասպանի արտահանձնման վերաբերյալ սպասելի էր, ապա հունգարական իշխանությունների գործողությունները դժվար է հասկանալ: Ինչո՞վ են նրանք ղեկավարվել` գնալով այդ սադրանքին: Կարելի է ամեն ինչ վերագրել Ադրբեջանում իրավիճակի մասին վատ տեղեկացվածությանը: Բայց դա անհեթեթություն է: Հունգարիան բավական խոշոր եվրոպական երկիր է, ունի անհրաժեշտ հետախուզական և վերլուծական ծառայությունները և լավ գիտի Իլհամ Ալիևի իրական դեմքը: Ուստի պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի իշխանությունների գործողությունները»,- ասել է Իվանովը:

Եվ երկրորդ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ խաղաղ կարգավորման մասին կարող է խոսք գնալ սպառազինությունների մրցավազքի, Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի արագացված ռազմականացման պայմաններում: