17 սեպտեմբերի 2012 - 14:03 AMT
Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս. Ես չեմ հասկանում Ադրբեջանի ղեկավարությանը և կարծում եմ` ոչ միայն ես

«Ես չեմ հասկանում Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը և կարծում եմ` ոչ միայն ես»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի գիտնական, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը:

«Պետությունը, ներելով սպանությունը, իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում: Ես ուզում եմ հավատալ, որ Սաֆարովին ներում շնորհելու հետ կապված իրավիճակը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության թեժացման: Մարդասպանության խրախուսումը բացարձակապես անթույլատրելի է: Հակամարտությունը պետք է լուծել համամարդկային արժեքներին հետևելու միջոցով»,- հայտարարել է նա: