17 սեպտեմբերի 2012 - 14:47 AMT
Թեհրանը խոստովանել է Սիրիա և Լիբանան հատուկ նշանակության ջոկատ ուղարկելու փաստը

Իրանի ռազմական ղեկավարությունը խոստովանել է հարևան երկրներ, այդ թվում` Սիրիա, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ ուղարկելու փաստը: Այդ մասին հաղորդում է լիբանանյան Naharnet կայքը` մեջբերելով կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմեդ Ալի Ջաֆարիին:

Գեներալը նշել է, որ իրանցի զինվորականները ներկա են Սիրիայում և Լիբանանում որպես խորհրդատուներ: «Դա չի նշանակում, որ մենք այնտեղ ռազմական ներկայություն ունենք»,- ասել է Ջաֆարին:

Ջաֆարին հայտարարել է, որ այն դեպքում, եթե Իրանի դեմ ռազմական ագրեսիա սկսկվի, ԻԻՀ ղեկավարությունն իրեն իրավունք կվերապահի պատասխանել ագրեսիային Օրմուզի նեղուցում, ինչպես նաև Բահրեյնում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում ԱՄՆ բազաներին հարվածներով: