17 սեպտեմբերի 2012 - 14:30 AMT
Google-ի հիմնադիրը և Twitter-ի ղեկավարը գլխավորել են բրիտանական ԶԼՄ-ների 100 ամենաազդեցիկ անձանց վարկանիշը

Google ընկերության հիմնադիրներից Լարի Փեյջը գլխավորել է բրիտանական 100 ամենաազդեցիկ դեմքերի ցուցակը: Վարկանիշը կազմվել և հրապարակվել է այսօր լոնդոնյան «Գարդիան» թերթի կողմից:

Երկրորդ տեղում Twitter ընկերության ներկա ղեկավար Դիկ Կոստոլոն է: Երրորդ տեղում է բրիտանական BBC-ի նախագահ, լորդ Քրիստոֆեր Պատենը:

Նախորդ տարիների վարկանիշների առաջնորդ, մեդիա-մագնատ Ռուպերտ Մերդոկը ներկա ցուցակում գտնվում է 11-րդ տեղում: