17 սեպտեմբերի 2012 - 15:35 AMT
Ռուսաստանի դեսպանը ՀԱԿ-ի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր: