Վերջին օրերս ռուս-ադրբեջանական սահմանին կրկին ավտոտրանսպորտի երկար հերթ է գոյացել: Սամուր հսկիչ-անցագրային կետում ադրբեջանական կողմում կուտակվել են 50 ավտոբուսներ և 20 մարդատար ավտոմեքենաներ:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ի տարածաշրջանային թղթակիցը, ավտոբուսների և ավտոմեքենաների ուղևորները հաղորդել են, որ արդեն 4-րդ օրն է սպասում են, որ ստանան Ռուսաստան մտնելու թույլատվություն, և որ հետաձգման պատճառն իրենց անհայտ է: