17 սեպտեմբերի 2012 - 17:35 AMT
Հին Նորքում Միլանի պոլիտեխնիկի դասախոսները հանդիպեցին հայ ուսանողների հետ

Այսօր Երևանի Հին Նորքի հրապարակում «Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Միլանի պոլիտեխնիկի դասախոսներ Մարիա Կրիստինա Ջիանբրունոյի, Ռաֆաելա Սիմոնելիի և «Մասթերի» հայ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հին Նորքի՝ որպես պատմաճարտարապետական կարևորագույն արժեք ներկայացնող շինությունների պահպանման խնդիրները, ցուցադրվեցին ուսանողների կատարած աշխատանքները:

Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ Ուսանողների վերը նշված նախագծերը ներկայացնում են Հին Նորքի վերակազմություններ, որոնց վրա աշխատել են «Մասթեր» ծրագրի շրջանակում: