18 սեպտեմբերի 2012 - 09:34 AMT
«Առավոտ».Գյումրու նորընտիր ավագանու անդամները անգամ դիմում չեն կարողանում գրել

«Առավոտ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նորընտիր ավագանու որոշ անդամներ, որոնք օրեր առաջ կռիվ էին տալիս թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ պահանջելով վերահաշվարկ կատարել և իրենց ըստ արժանավույն գնահատել, իրենց անգրագիտությամբ ապշահար են արել հանձնաժողովականներին:

Նրանցից մեկը հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանին ուղղված դիմումում «նախագահ» բառի մեջ միանգամից 3 տառասխալ է արել՝ գրելով «նաղակա», իսկ մյուսները «սխալվել» են «համաձայն» բառը գրելիս, այն շարադրել են ծ-ով՝ «համածայն»: Մեկ այլ թեկնածու էլ «քանի որ» շաղկապը գրել է այնպես, ինչպես արտասանում է՝ «քանի վոր»: