18 սեպտեմբերի 2012 - 11:37 AMT
Իլհամ Ալիևը Ֆրանսիայում խոսելու է ղարաբաղյան հակամարատության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը, ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը:

«Իլհամ Ալիևը արտասահման կատարած բոլոր այցերի ժամանակ պետությունների ղեկավարների հետ քննարկում է ղարաբաղյան հարցը` որպես առաջնային խնդիր: Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախգահ է և Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը ևս քննարկվելու է այդ հարցը»,-ընդգծել է Հասանովը:

Ըստ նրա, հանդիպմանը քննարկվելու է նաև ներկայիս իրավիճակը և հակամարտության կարգավորման հեռանկարները, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը և դրա լուծմանն ուղղված հետագա քայլերը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: