18 սեպտեմբերի 2012 - 13:07 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Եվրախորհրդարանը կարող էր ռազմական էմբարգո կամ այլ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Սաֆարովի էքստրադիցայի և հետագա իրադարձությունների հետ կապված Եվրախորհրդարանի արձագանքը բավարար չի համարում:

Քաղաքագետն ասում է, որ Եվրախորհրդարանի համար նման արձագանքը բնական էր , քանի որ այն երբեք վերջնական և բավարար արձագանք չի տալիս. «Եվրախորհրդարանը կարող էր ռազմական էմբարգո կամ այլ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ»: